ԻՄ ՄԱՍԻՆ








Բժիշկ Աշոտ Հարությունյան





Բժիշկ Աշոտ Հարությունյանը դիմածնոտային պլաստիկ վիրաբուժության ոլորտի առաջատար մասնագետներից է: Մխիթար Հերացու անվան Երևանի Պետական Բժշկական Համալսարանի ընդհանուր վիրաբուժության ֆակուլտետն ավարտելուց հետո գլխավորել է Երևանի Կայազորաին Հոսպիտալի դիմածնոտային ծառայությունը: Այնուհետև, 2011 թվականին, իր ընկեր և կոլեգա Արմեն Հարությունյանի հետ համատեղ ջանքերով “Մալաթիա” բժշկական կենտրոնում հիմնել են դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքը, որը շարունակում է ակտիվորեն զարգանալ, համապատասխանելով բոլոր ժամանակակից պահանջներին:











Բժիշկների և ողջ անձնակազմի պրոֆեսիոնալիզմը գերժամանակակից տեխնոլոգիաների հետ համատեղ թույլ են տալիս կատարել բարդ վիրահատություններ դիմածնոտային վիրաբուժության ոլոտում, ռինոպլաստիկա և սեպտոպլաստիկա, ցուցաբերելով անհատական մոտեցում յուրաքանչյուր պացիենտի խնդրին:






Բժիշկ Աշոտ Հարությունյանը մշտապես ներկա գտնվելով միջազգային կոնֆերենցներին ու թրեյնինգներին, տեղյակ է տվյալ ոլորտի բոլոր նորագույն մշակումներին և թրենդներին, հանդիսանում է գանգա-դիմածնոտային վիրաբուժության Եվրոպական ասոցիացիայի անդամ, դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների Հայաստանի ասոցիացիայի անդամ:










ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ