Ռինոպլաստիկա

Ռինոպլաստիկան մեր օրերում ամենաբարձր պահանջարկ ունեցող վիրահատություններից է: Հիմնականում այն կատարվում է դեմքի էսթետիկ տեսքն ապահովելու և առավել գրավիչ դարձնելու համար: Ավելի քիչ են այն դեպքերը, երբ պացիենտն ունի, օրինակ, շնչառական խնդիրներ, որոնց պատճառն են կառուցվածքային շեղումները կամ տարած վնասվածքները: Ռինոպլաստիկայի պոտենցիալ թեկնածուների մեծամասնությունը չունի առողջական խնդիրներ և մեզ մոտ իրականացվող մանրակրկիտ կոնսուլտացիայի շնորհիվ իրատեսորեն է գնահատում ապագա վիրահատության արդյունքը, որը կատարվում է 3D մոդելավորվան շնորհիվ: Կոնսուլտացիայի ընթացքում գնահատվում է պացիենտի ընդհանուր առողջական վիճակը, դիմագծերի առանձնահատկությունները և տեղային հյուսվածքների վիճակը: Հաշվի է առնվում նաև հոգեբանական պատրաստվածությունը: Մենք օգնում ենք ընտրել օպտիմալ տարբերակ՝ ձեր դիմագծերին ներդաշնակություն հաղորդելու համար և պահպանել ձեր առողջությունը:

Ռինոպլաստիկա կատարելու հիմնական պատճառներն են.

  • քթի կորություն
  • հաստ/կախ քթածայր
  • մեծ քթանցքեր
  • «թմբանման» քիթ
  • բնածին կամ ձեռքբերովի ոսկրա-աճառային դեֆորմացիաներ:

Բոլոր վերոնշյալ թերությունները հնարավոր է շտկել ռինոպլաստիկայի միջոցով, որին նախորդում է լիարժեք ախտորոշումը՝ անոթաբանական ու անեսթեզիոլոգիական հետազոտում, անհրաժեշտ լաբորատոր  հետազոտություններ և այլն:

Վիրաատությունն իրագործվում է բաց կամ փակ տարբերակներով՝ կախված

նպատակներից, պացիենտի անհատական հատկանիշներից և այլ գործոններից:

Առաջին դեպքում դեպի ոսկրա-աճառային հյուսվածք մուտք ստանալու համար
կտրվածքները կատարվում են քթի կոլումելայի շրջանում: Երկրորդ դեպքում կտրվածքներն իրականացվում են անմիջապես քթի խոռոչից, միջնապատի առաջային հատվածից:

Վիրահատությունը կատարվում է ընդհանուր անզգայացումով և կարող է տևել ընդհուպ մինչև 3 ժամ: Վիրահատության ավարտից հետո քթին դրվում է հատուկ վիրակապ, քթի խոռոչում տեղադրվում են տամպոններ, որոնք հեռացվում են 2 օրվա ընթացքում: Վիրահատությունից հետո 1-2 օր անհրաժեշտ է գտնվել կլինիկայում: Մեկ, երկու շաբաթների ընթացքում քիթն ընդունում է գեղագիտորեն հաճելի և ուղիղ ձև, իսկ վերջնական արդյունքը տեսանելի է դառնում  5-8 ամսից:

Եթե քթի միջնապատի կորությունը չափից ավելի մեծ է, քթի խոռոչները կարող են  իրարից տարբերվել ձևով և չափերով, ինչը դժվարեցնում է շնչառությունը և ստեղծում է արտաքին քթի ասիմետրիա: Նման դեպքում հնարավոր է նաև համատեղել ֆունկցիոնալ վերականգնումը և պլաստիկ վիրահատությունը:

Մտածելով առաջին հերթին մեր պացիենտների աոողջության մասին, ցանկանում ենք շեշտել, որ գոյություն չունի «իդեալական քիթ» հասկացություն: Պարզապես, ռինոպլաստիկ վիրահատության շնորհիվ հնարավոր է դառնում ավելի արտահայտիչ և ներդաշնակ դարձնել դիմագծերն, ընդգծելով դեմքի բնական գեղեցկությունը: